Վճարային համակարգ

Վերջերս Էքսպերտ կենտրոնի և PayOnline-ի (վճարումների համակարգ) միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում որոշվեց վճարային համակարգը ինտեգրել TPPCENTER ինտերնետային հարթակում:
Ինչպես հայտնում է TPPCENTER ի տեղեկատվական բաժինը, այս համագործակցությունը ընձեռում է բիզնեսի վարման նոր հնարավորություններ: PayOnline օպերատիվ կենտրոնը հանդիսանում է ռուսաստանյան առաջատար էլեկտրոնային վճարային համակարգերից մեկը, որն անդադար աշխատում է մատուցած ծառայության որակի և հարմարավետության բարելավման ուղղությամբ: Այս համակարգն ապահովում է հարմար վճարման հնարավորություն և շատ պարզ փաստաթղթաշրջանառություն:

PayOnline - ը ունիվերսալ վճարային համակարգ է, որը Ձեզ թույլ է տալիս ընդունել առցանց վճարումները և ինքներդ վճարել ապրանքների, ծառայությունների դիմաց՝  օգտագործելով բանկային քարտեր QIWI դրամապանակ, WebMoney, Yandex, ինչպես նաև բջջային օպերատորների քարտեր՝ ինչպիսիք են ԲիԼայն, Մեգաֆոն, ՄՏՍ:

PayOnline համակարգի առավելությունները թույլ կտան ընդլայնել կայքում հաճախորդների հնարավորությունները: Մասնավորապես՝ վճարումների կանոնավոր ստացում, հնարավորություն  ապրանքների համար վճարել «մեկ սեղմումով», ապրանքների և արտադրանքի ապառիկ վաճառք, հնարավորություն  հետևել  բոլոր ֆինանսական գործունեություններին և կառավարել վճարումները:

Այս համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել նոր զեղչային համակարգ, ինչպես նաև հաճախորդներին տարբեր զեղչերի, բոնուսների և նվերների տրամադրման միջոցով մեծացնել կայքում վաճառքի ծավալները` գրավելով այն թիրախային լսարանը, որն արդեն ունի առցանց գնումներ կատարելու բավարար փորձ:

PayID-ի լրացուցիչ ծառայությունների օգնությամբ բանկային քարտեր ունեցող անձիք կարող են ոչ միայն բարելավել վճարումների անվտանգությունը, այլև խնայել իրենց ժամանակը վճարման ընթացքում քարտի տվյալները մուտքագրելիս: