Ստեղծել առցանց խանութ

Այսօր ինտերնետը ոչ միայն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, զրուցընկեր գտնելու հնարավորություն է, այլև էլեկտրոնային խանութներից գնումներ կատարելու հարմարավետ միջոց: Նմանատիպ ծառայությունների վարկանիշն անընդհատ աճում է: Այս միտուն, իհարկե, հասկանալի է:

 Առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու անհրաժեշտ գնումներ և պատվերներ կատարելու  հնարավորությունը  Առցանց խանութները դարձնում է անփոխարինելի բիզնես գործիք ժամանակակից աշխարհում: Բացի այդ Առցանց խանութի  կարևոր առավելություններից է ապրանքների ահռելի մեծ տեսականին, որը չի կարող տեղավորվել տարատեսակ փոքր խանութներում, առևտրի կենտրոններում և պահեստներում:

Ինտերնետ խանութը տրամադրում է տեղեկատվություն 24 ժամ անընդմեջ: Սա ևս առավելություն է: Պետք է նաև նշել, որ էլեկտրոնային խանութներից օգտվելը խնայում է ինչպես մեր միջոցները, այնպես էլ ժամանակը: Հաշվի առնելով վերոնշված առավելությունները՝ այսօր ավելի ու ավելի շատ գնորդներ են օգտվում էլեկտրոնային խանութների ծառայություններից: Պորտալի առանցքային գործառութներից է յուրաքանչյուր ձեռնարկատիրոջը հնարավորություն ընձեռել երկայացնել իր ապրանքներն ու ծառայությանները սեփական առցանց խանութում, որը նա կարող է վերահսկել: «Առցանց խանութ» մոդուլը հանդիսանում է նոր հարթակ  փոքր կայքի տեսքով ապրանքների և ծառայությունների ցուցադրման համար:

Կարևոր է տալ առավելագուլ տեղեկատվություն ապրանքի կամ ծառայության, թիրախային լսարանի մասին, տեխնիկական տվյալներ և այլ պարամետրեր: Խորհուրդ ենք տալիս ներկայացնել ապրանքի, ծառայության ընդլայնված նկարագրությունը՝ օգտագործելով լրացուցիչ էջերի հնարավորությունը: Մի մոռացեք  հրատարակել նաև լուսանկարների ալբոմը:

Համոզվեք, որ ընկերության աշխատակիցներն ու առանձին բաժինները, մեր պորտալի սոցիալական ցանցի շրջանակներում, պատրատ են հաճախորդների  հետ շփմանը:

Ձեր ապրանքներն ու  ծառայությունները տեսանելի են ինչպես ծրագրի բոլոր մասնակիցների, այնպես էլ պորտալի հազարավոր այցելուների համար: Գրեք առավել հետաքրքիր, գրավիչ և մանրամասն: Ձեզ անկասկած կնկատեն:

Օգտագործեք ֆիլտրը՝ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն  առավել արագ գտնելու համար: Այն ընձեռում է ինֆորմացիայի  արագ որոնման լայն հնարավորություն ՝ ըստ երկիրի, գործունեության ոլորտի, տեսակի, կազմակերպության կամ ընկերության անվանման: