Հանրային առաջարկ

1. Ընդհանուր դրույթներ

 1.1. Սույն փաստաթուղթը հանդիսանում է «Էքսպերտ կենտրոն» ՍՊԸ-ի (հաջորդիվ Ընկերություն) պաշտոնական առաջարկն (հանրային առաջարկ) ուղված իրավաբանական անձանց՝ ընկերության կայքում՝  http: /www.tppcenter.com, վերջիններիս ծառայության կամ արտադրանքի աջակցման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար, այն պարունակում է համաձայնագրի  բոլոր էական դրույթները:  Ընկերությունը կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր կարձագանքեն սույն առաջարկին այստեղ  նշված կարգոով:

1.2.  Առաջարկի ընդունման դեպքում (ընդունում) հանրային առաջարկում նշված եղանակներով (գործողություններով), իրավաբանական անձը, ով ընդունել է տվյալ առաջարկը, դառնում է Պատվիրատու: Ընդունելով հանրային առաջարկը Պատվիրատուն հաստատում է իր իրավասությունը:  

2. TPPCENTER.COM Կայքի օգտագործման կանոնները

2.1. TPPCENTER.COM կայքի օգտագօործման  սույն կանոնակարգը մշակվել է կայքի Ադմինիստրացիայի կողմից: Այն սահմանում է կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև Օգտագործողի և Ադմինիստրացիայի իրավունքներն ու պարտականությունները: Կանոնները տարածվում են նաև կայքի օգտատեր չհանդիսացող երրորդ անձանց իրավունքների և շահերի վրա, որոնք կարող են շոշափվել Օգտագործողի գործունեությունից:
2.2. Սույն պայմանները հանդիսանում են պարտադիր համաձայնություն կայքի Ադմինիստրացիայի և Օգտատերերի համար: Համաձայնագրի առարկա հանդիսանում է Ադմինիստրացիայի կողմից կայքում մատուցած ծառայությունները: Բացի սույն կանոններից, Ադմինիստրացիայի և Օգտագործողի միջև առկա համաձայնագրին առնչվում են նաև բոլոր հատուկ փաստաթղթերը, որոնք վերահսկում են կայքում որոշակի ծառայությունների տրամադրումը և կայքի համապատասխան բաժինների տեղադրումը Ինտերնետ ցանցում:
2.3. Օգտագործողը պարտավոր է ամբողջապես ծանոթանալ սույն կանոնակարգին մինչ կայքում գրանցվելը: Գրանցումը կայքում  արդեն իսկ ենթադրում է սույն կանոնների ամբողջական և անվերապահ ընդունում՝ Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածի համաձայն:
2.4. Սույն կանոնակարգը կարող է փոփոխվել կամ ավելացվել կայքի Ադմինիստրացիայի կողմից՝ միակողմանի կարգով և առանց որևէ ծանուցման: Սույն կանոնակարգը հանդիսանում է բաց և հասանելի փաստաթուղթ բոլորի համար: Կանոնակարգի գործող տարբերակը հասանելի է
http://tppcenter.com/terms-of-use  հասցեով: Կայքի Ադմինիստրացիան Օգտագործողներին խորհուրդ է տալիս պարբերաբար վերանայել գործող կանոնակարգը՝  կատարված փոփոխություններին կամ ավելացումներին տեղեկանալու համար: Սույն կանոնակարգում կատարված փոփոխություններից կամ ավելացումներց հետո կայքի շահագործումը վկայում է, որ Օգտագործողը համածայն է և ընդունում է կատարված փոփոխությունները կամ ավելացումները:

3. TPPCENTER.COM  Կայքի  կարգավիճակը

3.1. TPPCENTER.COM  կայքը հանդիսանում է առցանց ռեսուրս և իրենից ներկայացնում է տեղեկատվական համակարգ ամրագրված ինֆորմացիայի և համակարգչային ծրագրերի (ЭВМ) հավաքածու, որն ինտերնետ ցանցում ապահովում է նշված տեղեկատվության հասանելիությունը http:/tppcenter.com հասցեում:
3.2. Կայքում բոլոր իրավունքները և ցանցային հասցեի (դոմենի) http: /tppcenter.com օգտագործումը պատկանում է կայքի Ադմինիստրացիային: Բոլոր շահագրգիռ կողմերին կայք մուտք գործելու իրավուք տրամադրում է Ադմինիստրացիան՝ Ռուսաստանի Դաշնության կանոնների և գործող օրենքների համաձայն:
3.3.Սույն կանոնակարգը սահմանում է այն պայմանները, համաձայն որոնց կայքի առանձին հատվածներում օգտագործման և մտավոր սեփականության (այդ թվում և չսահմանափակելով գրական, երաժշտական, տեսալսողական ստեղծագործությունները, հնչյունագրերը, գրաֆիկան և դիզայնը, լուսանկարչական աշխատանքները, համակարգչային ծրագրերը) իրավունքը պատկանում է կայքի օգտատերերին և այլ անձանց, ովքեր ինքնուրույն ստեղծել և / կամ կայքում տեղադրել են որոշակի տեղեկատվություն առանց կայքի Ադմինիստրացիայի անմիջական ներգրավվածության:

4. TPPCENTER.COM կայքի Ադմինիստրացիա

4.1. Կիրառելով TPPCENTER.COM  կայքի Ադմինիստրացիան (վերևում և հաջորդիվ կիրառված Կայքի Ադմինիստրացիա, Ադմինիստրացիա) սույն կանոնակարգի, ինչպես նաև կայքի այլ հատուկ փաստաթղթերում, նկատի ունենք «Էքսպերտ կենտրոն» ՍՊԸ-ի իրավաբանական անձի՝ ստեղծած Ռուսաստանի Դաշնության օրենքների համապատասխան և գրանցված 115230, Մոսկվա, էլեկտրոլիտնիյ նրբանցք, տուն 3, կառույց 12, գրասենյակ 4 հասցեում:
4.2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սույն կանոնակարգի և կայքի գործունեությանն ու օգտագործմանը վերաբերող բոլոր հարցերը, կայքի օգտագործման ժամանակ երրորդ անձանց իրավունքների և շահերի խախտումների հետ կապված դիմումները,առաջարկությունները և պահանջները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ  նշանակված լիազորված անձանց դիմումներն  ուղղված կայքի Ադմինիստրացիային կարող են ուղարկվել «Էքսպերտ կենտրոն» ՍՊԸ-ի փոստային հասցեին:
4.3. Ադմինիստրացիայի կողմից կայքի շահագործումն ու զարգացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության օրենքներով: Սույն կանոնակարգը և այլ հատուկ փաստաթղթեր, որոնք մշակվել են կամ կարող են մշակվել և ընդունվել կայքի Ադմինիստրացիայի կողմից ուղղված են Օգտվողներին  մատուցած կայքի որոշակի ծառայությունների կարգավորմանը:
4.4. Սույն կանոնակարգի ոչ մի դրույթը օգտագործողին չի տալիս իրավունք օգտագործելու կայքի Ադմինիստրացիայի ֆիրմային անունը, ապրանքանիշը, դոմենային անունը և այլ տարբերակիչ նշաններ: Կայքի Ադմինիստրացիայի ֆիրմային անվանման, ապրանքանիշի, դոմենային անվան և այլ տարբերակիչ նշանների օգտագործման իրավունքը կարող է տրվել միայն կայքի Ադմինիստրացիայի գրավոր համաձայնության դեպքում:

5.Օգտագործողի կարգավիճակը գրանցման ժամանակ նրա իրավունքներն ու պարտականությունները

5.1. Կայքում գրանցումն իրականացվում է http:/tppcenter.com ինտերնատային հասցեով անվճար և ինքնակամ:
5.2.
Կայքի օգտատեր կարող են հանդիսանալ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ, ինչպես նաև համապատասխան իրավասություն ունեցող անձ (վերևում և հաջորդիվ կիրառված է Օգտատեր) ով կայքում գրանցված է սույն կանոնակարգի պայմաններին  համապատասխան:
5.3. Կայքում գրանցվելիս Օգտատերը պարտավոր է կանքի Ադմինիստրացիային տրամադրել անհրաժեշտ ճշգրիտ և ակտուալ տեղեկատվություն կայքում անձնական գրասենյակի և անձնական պրոֆիլի ձևավորման համար, այդ թվում յուրաքանչյուր օգտատիրոջ սեփական լոգինը (e-mail հասցեն կայք մուտք գործելու համար) և գաղտնաբառը: Կայքի գրանցման ձևը կախված է օգտագործողի կարգավիճակից, ըստ դրա  կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:

5.4. Օգտատերը պարտավոր է գրանցման համար տրամադրել հավաստի, ակտուալ, ամբողջական և ՌԴ օրենսդրությանը համապատասխանող և երրորդ անձանց բողոքներից զերծ տեղեկատվություն. վերջինս կրում է պատասխանատվություն իր տրամադրած ինֆորմացիայի համար:
5.5. Գրանցման ժամանակ Օգտատերը պարտավոր է անցնել անձը հաստատող մի շարք փուլեր, մասնավորապես՝

ա) հաստատել գրանցումը ավտոմատացված տեստային տարբերակով, որը  նախատեսված է համակարգիչը և մարդկանց («մարդապարզման») տարբերակելու համար,
բ) հաստատել գրանցումը՝ ակտիվացնելով անձնական էջը՝ օգտագործողի էլ. հասցեին  կայքի Ադմինիստրացիայի կողմից ուղարկված հաղորդագրության միջոցով: Կայքի գրանցման համար անհրաժեշտ  բոլոր քայլերի ճշգրիտ կատարման դեպքում ստեղծվում է օգտագործողի անհատական ​​էջը, որի ցանցային հասցեն կունենա հետևյալ ձևը՝ http://tppcenter.com/profile/id[համար]: Կայքում օգտատերը կարող է ունենալ միայն մեկ անձնական էջ:

5.6. Գրանցվելիս  Օգտատերը համաձայնվում և իր վրա է վերցնում կայքի օգտագործման և շահագործման հետ կապված սույն Օգտագործման կանոնակարգում նշված բոլոր իրավունքներն ու պատասխանատվությունները:

5.7. Կայքում  Օգտագործողի հաջող գրանցումից հետո՝  Ադմինիստրացիան ստանձնում է  վերջինիս հանդեպ իր ունեցած բոլոր իրավունքներն ու պարտականությունները ՝ համաձայն սույն Կանոնակարգի:

5.8. Օգտագործողի կողմից ընտրված լոգինը և գազտնաբառը հանդիսանում են անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն կայք մուտք գործելու համար: Օգտագործողն իրավունք չունի տրամադրել իր լոգինը և գաղտնաբառը երրորդ անձանց, վերջինս կրում է պատասխանատվություն դրանց պահպանման համար և ինքն է ընտրում՝ ինչպես պահպանել այն: Օգտագործողը իր համակարգչում կարող է թույլ տալ գաղտնաբառի և լոգինի պահպանումը (օգտագործելով cookies ֆայլը)՝ հետագայում ավտոմատ կերպով  կայք մուտք գործելու համար:
5.9. Եթե Օգտատերը չի կարողանում ապացուցել հակառակը, ցանկացաց գործունեություն, որն իրականացվել է Օգտատիրոջ լոգինով և գաղտնաբառով համարվում է կատարված նրա կողմից: Լոգինի և գաղտնաբառի և/կամ օգտատիրոջ անձնական էջ չարտոնված մուտքի կամ լոգինի և գաղտնաբառի տարածման դեպքում Օգտատերը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կայքի Ադմինիստրացիային՝ այդ ամենը արագ կարգավորելու նպատակով:
5.10. Գրանցումից հետո օգտատերը ստանում է իրավունք ինքնուրույն ստեղծել, օգտագործել և սահմանել անձնական էջի բովանդակությունը, ինչպես նաև ստանում է այլ օգտատերերի անձնական էջ մուտք գործելու իրավունք:
5.11. Օգտատերը, որպես իր անձնական էջում տեղադրած տեղեկատվության սեփականատեր, գիտակցում  է, որ, բացառությամբ սույն կանոնակարգով  և Ռուսաստանի Դաշնության գործող օրենքներով նախատեսված դեպքերի, կայքի Ադմինիստրացիան ներգրավված չէ տեղադրած տեղեկատվության բովանդակության ձևավորման և օգտագործման գործում, ինչպես նաև չի վերահսկում այլ օգտվողների մուտքը Օգտատիրոջ անձնական էջ:
5.12. Ինչ վերաբերում է Օգտագործողի կողմից նախկինում տեղադրված տեղեկատվությանը.  Օգտագործողը իրավունք ունի ինքնուրույն հեռացնել կայքի իր էջում նախկինում տեղադրած ինֆորմացիան: 

6. Հատուկ պայմաններ

6.1  27 հուլիսի 2006 ընդունված № 152-FZ «Անձնակազմի ​​տվյալների մասին» դաշնային օրենքի  6- րդ  հոդվածի 2-րդ  մասի համաձայն Հաճախորդի անձնակազմի ​​տվյալների մշակումը կատարվում է սույն պայմանագիր իրականացման համար: Անձնակազմի մասին տեղեկությունը ենթակա չէ տարածման, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Ռ.Դ. օրենսդրությամբ:
6.2.
Ընկերությունը պարտավոր է օգտագործել գրանցման և ապրանքի պատվիրման ժամանակ հաճախորդի տրամադրած ողջ տեղեկությունը, բացառապես համապատասխան ծառայությունների, նույնականացման և հաճախորդի աջակցության դեպքերի:
6.3.
Սույն կանոնակարգի պայմանների հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հաճախորդների սպասարկման կենտրոն կայքի հասցեով:

7. Կողմերի պարտավորությունները

7.1. Սույն կանոնակարգի պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն Ռ.Դ. գործող օրենսդրությամբ:
7.2.
Ընկերությունը չի կրում պատասխանատվություն որևէ պատճառով հաճախորդի սպասարկման խափանման համար, այդ թվում հեռահաղորդակցության խզում, սարքավորումների անսարքություն և այլն:
7.3.
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պայմանագրի խախտման համար, եթե նման ձախողումը պայմանավորված է անկանխատեսելի իրադարձություններով (ֆորս մաժոր)՝ ներառյալ հանրային իշխանությունների գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, այլ բնական աղետներ, էլեկտրաէներգիայի բացակայություն և/կամ համակարգչային ցանցի անհաջողություններ, գործադուլ, քաղաքացիական խառնաշփոթության, խռովության, կամ որևէ այլ հանգամանք, որը կարող է ազդել ընկերության կողմից պայմանագրի պայմանների իրականացմանը:
7.4.
Ընկերությունը իրավունք ունի պահել կայքում հաճախորդների տեղադրված նյութերը (կարող է հասանելի լինել բոլորին), բայց չի կրում պատասխանատվություն կայքում դրանց պահպանման համար և այդ ուղությամբ որևէ ծառայություններ չի մատուցում:
7.5. Իր տեղադրած նյութի  բովանդակության պատասխանատվությունը կրում  է Պատվիրատուն: Պատվիրատուին խստիվ արգելվում է օգտագործել ինտերնետ ծառայության  տրամադրած հնարավորությունները Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ արգելված նյութերի տեղադրման և տարածման  համար: Այդպիսի  նյութեր են համարվում  ծայրահեղականության կոչերը, հեղափոխության կոչերը, էթնիկ, կրոնական ատելության և անհանդուրժողականության հրահրումները, ահաբեկչական սպառնալիքները, պոռնոգրաֆիան, ոչ նորմատիվ բառապաշար պարունակող նյութեր, վիրավորանքներ ու զրպարտություններ ուղղված առանձին անհատներին, տեղեկատվություն, որը վարկաբեկում է անհատների պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը, ինչպես նաև գաղտնի  տեղեկատվություն (պետական, ռազմական, առևտրային, բժշկական և այլն):
7.6. Որևէ այդպիսի նյութի առկայության դեպքում հաճախորդի Վիրտուալ գրասենյակը կարգելափակվի և մնացյալ միջոցները չեն վերադարձվի: Ընկերությունը այս դեպքում պատասխանատվություն չի կրում իր պարտավորությունները չկատարելու համար:
7.7.
Կողմերը համաձայնում են լուծել բոլոր հարցերը բանակցությունների միջոցով: Այն դեպքում եթե անհնար է խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով, սույն պայմանագրի կատարման հետ կապված վիճարկումը հանձնվում է միջնորդ դատարանի քննմանը, այն  վայրում, ուր գտնվում է ընկերությունը, համապատասխան հայցի կարգով: Հայցը գրավոր տեսքով պետք է ուղարկվի Ընկերության փոստային հասցեին: Ընկերությունը պետք է հայցին պատասխանի այն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Սույն հանրային պայմանագիր-առաջարկի փոփոխման և դադարեցման կարգը

8.1. Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել հանրային պայմանագրի-առաջարկի պայմանները: Եթե ​​անգամ չկա փոփոխությանը ուժի մեջ մտնելու մասին նախնական պայմանավորվածություն, այնուամենայնիվ այն սկսում է գործել  Ընկերության կայքում http: /tppcenter.com հրապարակման օրվանից:
8.2.
Սույն Համաձայնագրի և դրա էական պայմանների փոփոխություններից հետո Հաճախորդի կողմից Կայքի օգտագործումը նշանակում է, որ կողմերը համաձայն են կատարված փոփոխություններին:
8.3.
Կողմերը կարող է դադարեցնել սույն պայմանագիրը՝ այդ մասին միմյանց գրավոր ծանուցում ներկայացնելով:
8.4.
Ընկերությունը կարող է դադարեցնել պայմանագիրը ցանկացած ժամանակ, առանց նախնական ծանուցման, այն դեպքում երբ Պատվիրատուն խախտել է վճարման կարգը, նյութերի տեղադրման և բաշխման պահանջները (սույն պայմանագրի 7.4 կետ):

9. Պայմանագիր-առաջարկի ժամկետները

9.1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից (առաջարկի ընդունման պահից) և վավեր է մինչև Գովազդային ծառայությունների ժամկետի լրանալը՝ կախված ընտրած սակագնից: Ժամկետը լրանալուց հետո կազմվում է գովազդային ծառայությունների մատուցման և ընդունման երկկողմ ակտ:

10. Ընկերության կոնտակտային տվյալները և ռեկվիզիտները

«Էքսպերտ Կենտրոն» ՍՊԸ, իրավաբանական անձ, ստեղծված է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ, հաշվառման վայրի հասցեն՝ 115230, Մոսկվա, էլեկտրալույծ նրբանցք, տուն 3, շինություն ​​12, գրասենյակ 4.

Վճարման եղանակը.
Բանկային փոխանցում

Ամենահայտնի և ժամանակով ստուգված տարբերակ: Վճարման համար Դուք կարող եք օգտվել ցանկացած Ձեզ հարմար բանկի ծառայություններից:

PayOnline - Սա ունիվերսալ ծառայություն է, որը օգնում է Ձեզ կատարել վճարումներ բանկային քարտի միջոցով՝ ցանկացած էլեկտրոնային արժույթով: Բջջային օպերատորների (ՄՏՍ, Մեգաֆոն, Բիլայն) մատուցած ծառայությունների օգնությամբ՝ կատարեք վճարումներ Ռ.Դ. առաջատար ինտերնետի բանկերի միջոցով: Կատարեք վճարումներ բանկոմատների միջոցով: Ակնթարթային վճարումներ տերմինալների միջոցով:

Էլեկտրոնային արժույթների ոլորտում առավել լայն կիրառում ունի Yandex Money փոխքնցման համակարգը: Yandex Money - մատչելի և ապահով ճանապարհ ինտերնետի միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար:

Հաշիվների լիցքավորմումն ու պատվերների վճարումները կայքում կատարվում են իրական ժամանակամիջոցում՝ WebMoney և WebMoney Transfer վճարման համակարգի միջոցով: Այն միջազգային համակարգ է Ցանցում հաշիվներ կատարելու նպատակով, որից այսօր օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում: