Հաճախակի տրվող հարցեր

Հարց. Ո՞րն է պորտալի հիմնական նպատակը:

Պատասխան.Պորտալի հիմնական նպատակը բիզնես ոլորտում գործարար կապերի հաստատումն է, ինչպես նաև աջակցությունը այն կազմակերպությունների բիզնեսի զարգացմանը, որոնք հանդիսանում են պորտալի օգտատերեր: Պորտալը նաև հանդիսանում է հիանալի գործիք առանձին ընկերությունների  գործարքների, ծրագրերի, ծառայությունների և գաղափարների հաջող իրականացման համար:

Հարց. Ի՞նչ կտա իմ ընկերությանը TPP Center պորտալում գրանցումը:

Պատասխան. TPP Center պորտալում գրանցումը Ձեր կազմակերպությանը հնարավորություն կտա բոլորովին անվճար օգտվելու բացառիկ և միևնույն ժամանակ շատ ակտուալ ծառայություններից, ինչպիսիք են՝

·       ձեռնարկատերերի ինտերնետային կայքեր,

·       մասնագիտական խորհրդատվություն

·       ինֆորմացիա ցուցահանդեսների, ֆորումների և տենդերների մասին,

·       հաջող գործարքների երաշխիք,

·       նորարարական ծրագրեր,

·       գործընկերների որոնում,  

·       ինովացիոն  էլեկտրոնային բանկ,

·       էլեկտրոնային խանութներ B2C և B2B համակարգերում,

·       նորություններ, անոնսներ, տարբեր հարցերի վերլուծություններ և այլն:

Ինչպես նաև Դուք, հանդիսանալով կազմակերպության անդամ և որևէ ոլորտի մասնագետ, կարող եք դառնալ մեր միավորման լիիրավ մասնակից՝ տեղադրելով Ձեր հոդվածները «Մասնագետներ» բաժնում:
Պորտալի ընձեռած հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիտելով «Կայքի գիտ» հոլովակը, որը տեղադրված է կայքի գլխավոր էջում:

Հարց. Ինչպիսի՞ տեղեկատվություն կարող ենք տեղադրել կայքում:

Պատասխան. Դուք կարող եք տեղադրել Ձեր կազմակերպությանը, ինչպես նաև առաջարկած ապրանքին և ծառայությանը վերաբերող անսահմանափակ թվով տեղեկատվություն: Ավելին, կարող եք պորտալում ստեղծել ձեր անձնական կայքը  (tppcenter.comի ենթակայք)՝ ազատ տնօրինման հնարավորությամբ՝ Ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան:

Հարց. Ինչպե՞ս կարող ենք առաջ մղել մեր բիզնեսը պորտալի միջոցով:

Պատասխան. Մեր պորտալում Դուք կարող եք՝

·       տեղադրել Ձեր ընկերության գովազդային վահանակը

·       ներկայացնել Ձեր ապրանքը կամ ծառայությունը համապատասխան B2B կամ B2C ոլորտներում

·       հրապարակել Ձեր աշխատակցի հոդվածը «Մասնագետներ» բաժնում

·       ուղարկել հայտ Ձեր ընկերության մասին հայտարարությունների և վերլուծությունների տեղադրման համար

·       պատվիրել գովազդային տեղ պորտալի ՏՈՊ-ում

·       Պատմել ձեր ընկերության կողմից անցկացված ցուցահանդեսների, կոնֆերանսների, համաժողովների և սեմինարների մասին

Հարց. Ինչո՞վ կարող է պորտալը օգտակար լինել փոքր, միջին և խոշոր ընկերություններին:

Պատասխան. Պորտալը փոքր բիզնեսին հնարավորություն է ընձեռում գտնել գործընկերներ և ներդրողներ, ստանալ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների փորձագիտական ​​խորհրդատվություն: Բացի այդ պորտալը հնարավորություն է տալիս բոլորովին անվճար ստեղծել սեփական կայքը յուրահատուկ դիզայնով՝ օգտագործելով սեփական կայքի կամ պորտալի ենթակայքի դոմենները:

Միջին բիզնեսին պորտալը տրամադրում է հարմար գործիքների մի ամբողջական փաթեթ համացանցում իր բիզնեսի (ապրանքի կամ ծառայության) լայնածավալ զարգացման համար:

Խոշոր ընկերություններին պորտալը հնարավորություն է տալիս դրսևորել իրենց ոչ միայն ազգային, այլև միջազգային շուկայում:

Հարց. Ո՞ր ոլորտի կազմակերպությունների համար է նախատեսված պորտալը:

Պատասխան. Կարևոր չէ, թե որ ոլորտում է ընկերությունը գործում և ինչ գործունեություն է ծավալում (արտադրություն, առևտուր, ծառայություններ, խորհրդատվություն և այլն):  Մեր պորտալում ներկայացված են ընկերություններ բացառապես բոլոր ոլորտներից:  Դուք կարող եք գտնել Ձեզ հարմար բիզնես գործընկերներ, պոտենցիալ հաճախորդներ, խթանել արտադրության կամ ծառայության սպառմանը. այս ամենը անկախ նրանից, թե ինչով է զբաղվում  Ձեր կազմակերպությունը:

Հարց.  Որո՞նք են  B2B և B2C ոլորտների տարբերությունները:

Պատասխան. B2B-ի նպատակն է ստեղծել փոխհամագործակցության հարթակ ընկերությունների միջև (բիզնեսը բիզնեսին):
B2C-
ի նպատակն է ստեղծել հարթակ, որը պորտալում գրանցված կազմակերպություններին թույլ կտա հասանելի դարձնել իրենց արտադրանքն ու ծառայությունները սպառողական լայն շրջանակի համար (բիզնեսը հաճախորդին).

Հարց. Ի՞նչ անել, եթե  պորտալում ընկերությունը գրանցելու ժամանակ առաջացել են խնդիրներ:

Պատասխան. Ինչպես գրանցմանը վերաբերող, այնպես էլ բոլոր տեսակի այլ հարցերով կարող եք դիմել` զանգահարելով (+374 95 235523) կամ ուղարկելով նամակ մեր էլեկտրոնային հասցեին (infodcarmenia@gmail.com):

Հարց. Իմ ընկերությունը որևէ բիզնես միության անդամ չի հանդիսանում, կարո՞ղ եմ արդյոք գրանցվել պորտալում:

Պատասխան. Դուք կարող եք գրանցվել, սակայն Ձեզ համար անհասանելի կլինեն պրոֆիլի ամբողջական մոդուլները: Այն բանի համար, որ դրանք սկսեն աշխատել Դուք պետք է կապ հաստատեք մեր համակարգողների կամ  այն բիզնես միավորումների հետ, որոնց ուզում եք անդամակցել: