Գովազդ պորտալում

Ուշադրություն
 
Կարելի է գովազդ տեղադրրել պորտալի տարբեր բաժիններում՝ ներառյալ «Բիզնես առաջարկներ», «Ինտերնետ խանութ », «Ներքին կայք»  և այլն, հետևյալ պայմաններով ՝

Ծրագրի պաշտոնական մասնակից հանդիսացող բիզնես միավորումների (ԱԱՊ, ասոցացիաներ, գիլդիաներ և այլ միավորումներ) անդամները պորտալում գովազդ կարող են տեղադրել անվճար հիմունքներով: Տրամադրվում է նաև 40 % զեղչ ՏՈՊ-երում գովազդի և գովազդային վահանակների տեղադրման համար:

Ցանկացած տիպի և ձևի գովազդ, նախընտրելի տեղում հնարավոր է պատվիրել ինքնուրույն ընկերության գրասենյակի միջոցով՝ «Գովազդ պորտալում» բաժնում:

Գովազդային վահանակ՝
 
tppcenter պորտալում կան գովազդի տեղադրման  հետևյալ վահանակները

· Կենտրոնական: Հորիզոնական բաների լայնությունը չի գերազանցում 644 պիքսելը, իսկ բարձրությունը՝  73 պիքսելը:

· ԱջՀորիզոնական բաներների լայնությունը 220 պիքսել է, իսկ բարձրությունը՝ 80 պիքսել:

· Մեծ վահանակ B2B խանութում: Լայնությունը 630 պիքսել է, իսկ բարձրությունը՝ 310 պիքսել:

· Ներքին կայքերի ստորին հատվածումԼայնությունը 450 պիքսել է,  բարձրությանը՝ 60 պիքսել:

Պորտալում գովազդային վահանակների տեղադրման համար հարկավոր է նշել՝ վահանակի տեսակը, ցուցադրման սկիզբն ու ավարտը ըստ ժամանակացույցի, անվանումն ու նկարը, ինչպես նաև այն լինկը, որով կիրականացվի անցումը, երբ սեղմենք վահանակի վրա:

 

Tppcenter պորտալում գովազդային վահանակների տեղադրման համար անհրաժեշտ է հիշել.
Գովազդային վահանակներ կարելի է տեղադրել ընդհանուր պորտալում, ծրագրի մասնակից երկրների, կազմակերպությունների, ձեռնարկությունների էջերում: Նշված յուրաքանչյուր բաժիններում կարելի է տեղադրել ինչպես նույն այնպես էլ տարբեր վահանակներ:

Հատուկ գովազդ ՏՈՊ-երում, մոդուլներում.

Գովազդի այս տեսակը գործում է բոլոր բաժիններում: Կարող է գնահատվել և ըստ դիտման ժամանակահատվածի և ըստ դիտողականության:
Բիզնես առաջարկ - Ձեր բիզնես առաջարկների տեսանելիություն պորտալի հիմնական էջերում (պորտալի գլխավոր էջում, երկրներում կամ կազմակերպություններում):
Առցանց խանութ B2B - Ձեր ապրանքի տեսանելիություն պորտալի հիմնական էջերում (պորտալի գլխավոր էջում, երկրներում կամ կազմակերպություններում):
Գտնել գործընկեր - Ձեր բիզնեսի տեսանելիություն պորտալի հիմնական էջերում (պորտալի գլխավոր էջում, երկրներում կամ կազմակերպություններում):


Tppcenter պորտալում գովազդային ՏՈՊ-երի տեղադրման համար անհրաժեշտ է հիշել.

 

 Գովազդ կարելի է տեղադրել ընդհանուր պորտալի առանձին տոպերում, ծրագրի մասնակից երկրների, կազմակերպությունների, ձեռնարկությունների էջերում: Նշված յուրաքանչյուր բաժիններում կարելի է տեղադրել մեկ կամ մի քանի առաջարկներ:

 Տեղադրել գովազդ ՏՈՊ-երում և մոդուլներում՝

 

 

  կոճակը սեղմելուց հետո Ձեզ կառաջարկվի լրացնել գովազդի տեղադրման համար անհրաժեշտ ձևաթուղթը, որից հետո կկատարվի գնային հաշվարկ: 

Ֆիլտրի միջոցով Դուք կարող եք որոշել, թե որտեղ տեսանելի լինի  Ձեր գովազդը՝ երկիր,  կազմակերպություն, գործունեության ոլորտ: Սա զգալիորեն կկրճատի գովազդային ընկերության բյուջեն:

Տեղադրել գովազդ (banners)

 

Ընտրելով կազմակերպությունը՝ սեղմեք  «իմ» կոճակը, ապա ընդհանուր ցանկից ընտրեք  «Գովազդ» բաժինը: Պորտալում Դուք կարող եք ավելացնել գրաֆիկական գովազդային բլոկ- բաներ:

 

Ընտրեք տեղն ու չափսերը, սեղմեք տեղը և չափը նկարագրող կապույտ կոճակը: Ձեզ կառաջարկվի լրացնել գովազդային բլոկի տեղադրման համար անհրաժեշտ ձևաթուղթ: 

 

Ձևաթուղթը լրացնելուց հետո սեղմեք ՎՃԱՐԵԼ:

 

Ցանկանու՞մ եք տեղադրել Ձեր գովազդը մեր պորտալում:
Գրեք էլ.հասցեով՝ 
vanouhi@tppcenter.com