Բազմալեզու կիրառություն և թարգմանություն

Պորտալն առաջարկում է բազմալեզու տեղեկատվության հետ աշխատելու երկու եղանակ:

1.Պորտալում  օգտագործողի մայրենի լեզվի կիրառում

Դուք կարող եք ստեղծել տեղեկատվություն ցանկացած լեզվով, սակայն կարևոր է տեղեկատվությունը պոտենցիալ հաճախորդին կամ գործընկերոջը հասցնել նրանց մայրենի լեզվով:Ավելին, առավել հարմար է, երբ համակարգն աշխատում է օգտագործողի մայրենի լեզվով, ինչը հեշտացնում է պորտալի գործիքների հետ աշխատանքը:

Համակարգում ընտրեք Ձեր մայրենի լեզուն և ստեղծեք տեղեկատվություն տվյալ լեզվով: Ձեր տեղադրած տեղեկատվությունը կհիշվի և կպահպանվի բացառապես ընտրված լեզվով: Այդ կերպ դուք հնարավորություն ունեք առաջ մղել կազմակերպությունը, ապրանքները, ծառայություններն ու ծրագրերը տարբեր լեզուներով, ինչը նկատելիորեն կմեծացնի Ձեր լսարանն ու սպառողական դաշտը:

Օգտագործեք բազմալեզու համակարգը Ձեր կազմակերպության զարգացման համար:

Բազմալեզու կիրառությունը մեխանիկորեն գործում է նաև Ձեր ներքին կայքում, որտեղ համակարգի հաճախորդները հնարավորություն ունեն ստանալ տեղեկատվություն իրենց հարմար լեզվով: Եվ եթե Դուք ցանկանում եք դուք կարող եք ստեղծել տեղեկատվություն տարբեր լեզուներով:  Ինչպե՞ս է դա աշխատում:

Դա շատ դյուրին է: Ընտրում եք համակարգի լեզուն, ավելացնում տեղեկատվություը Ձեր ընտրած լեզվով և պահպանում: Համակարգը մեխանիկորեն բեռնելու է Ձեր տեղադրած ինֆորմացիան համապատասխան լեզուներով:

 

2.Google թարգմանություն

Ընթացիկ էջը կարող եք թարգմանել Ձեր նախընտրած լեզվով՝օգտվելով Google Translate-ից: