Աշխատանքի/աշխատակցի որոնում

Օգնություն աշխատանք փնտրողներին
Աշխատանքի որոնում
Ինքնակենսագրական

 

Աշխատանքի որոնում

Կայքում անվճար գրանցումից հետո Դուք ստանում եք երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև արտերկրում աշխատանքի որոնման հեշտ և հարմարավետ հնարավորություն: Job24online-ը գրանցված կազմակերպությունների հսկայական բազա է, որոնց թիվն անընդհատ աճում է: Տասնյակ հազարավոր ընկերություններ, աշխատանքի ընդունման նույնքան հնարավորությունններ:
Աշխատանք գտնելու համար անհրաժեշտ է գլխավոր ցանկից (ձախ վահանակ) ընտրել «Պահանջվում է» կոճակը, որից հետո կհայտնվի
կայքում հրապարակված բոլոր ազատ աշխատատեղերի ցանկը:
Նկատեցի՞ք Ձեզ հետաքրքրող աշխատատեղ: Համակարգչի մկնիկն ուղղեք տվյալ աշխատատեղի անվան վրա, սեղմեք և կհայտնվի մանրամասն նկարագրություն վերջինիս մասին:
Ցանկանում եք տեղեկանա՞լ տվյալ կազմակերպության մասին մինչ կուղարկեք Ձեր ինքնակենսագրականը: Սեղմեք թափուր հաստիքի ամսաթվի ներքևում առկա, կապույտ գույնով ընդգծված ընկերության անվան վրա: Եթե Ձեզ դուր եկավ կազմակերպությունը, և Ձեր մասնագիտական փորձը համապատասխանում է աշխատանքային պայմաններին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը:
                                                                                 

                                                                               Ինքնակենսագրական

Եթե Ձեր մոտ առաջացել են դժվարություններ ինքնակենսագրականի կազման ժամանակ, կարող եք և պետք է օգտվեք մեր կայքում արդեն առկա պատրաստի ինքնակենսագրականների ձևերից: Դուք հնարավորություն ունեք անվճար կազմել մինչև 5 տարբեր ինքնակենսագրական-անկետաներ, եթե կան կոնտակտային տվյալների, կրթության կամ աշխատանքային փորձի փոփոխություններ:

 

Օգնություն ձեռնարկատերերին
 Տեղադրել թափուր հաստիքի հայտարարություն
 Ինքնակենսագրականների որոնում

Տեղադրել  թափուր հաստիքի հայտարարություն

Թափուր հաստիքի հայտարարությունները տեղադրվում են «Հաստիքներ» բաժնում: Job24online-ը հարմար միջավայր է անվճար հիմունքներով թափուր հաստիքների հրապարակման և պահանջվող աշխատակցի որոնման համար: Հարմար ինտերֆեյսն ու գործիքները թույլ են տալիս առանց խոչընդոտների հրապարակել անսահմանափակ թվով աշխատանքի ընդունման հայտարարություններ: Նոր հաստիքի ավելացման ձևը շատ պարզ է.
Ընտրում ենք՝
«Պահանջվում է» (
գլխավոր ցանկից), ապա «Ավելացնել» (էջի վերևի ձախ անկյունում, պրոֆիլի ներքևում) Ձեր առջև կհայտնվի դատարկ դաշտ՝ լրացման համար, այս դաշտից ընտրեք «Ավելացնել բաժին» (սեղմելով + նշանին), բացված պատուհանի մեջ լրացրեք պաշտոնը(+), ապա հաստիքի անվանումը, երկիրը, զբաղվածության տեսակը, աշխատանքային պահանջները
(Անձնակազմի ընտրությունը սկսվում է աշխատանքի նկարագրությունից: Հետևաբար, կարևոր է այս գործընթացն իրականացնել մեծ պատասխանատվությամբ: Անհրաժեշտության դեպքում, աշխատանքի նկարագրությունը կարող է խմբագրվել: Դուք կարող եք հրապարակել պահանջվող հաստիքն անանուն տարբերակով: Այս դեպքում ընկերության անվանումը չի երևում):

Ինքնակենսագրականի որոնում

Ինքնակենսագրականի ստացումՆման ձև ունեցող հարցաթերթիկները հեշտացնում են մեծ քանակությամբ ստացված ինքնակենսագրականների ընթերցումը:
 
Ինքնակենսագրականների որոնման բանաձև.
Գլխավոր ցանկից ընտրում ենք «Ինքնակենսագրական»՝ գրանցված օգտատերերի լրացրած ինքնակենսագրականների բաժին մուտք գործելու համար: Առավել հստակ որոնման համար վերևի կենտրոնական պատուհանից ընտրում են որոնման զտիչը (դեղին քառակուսի):
Ներկա փուլում զտիչը կատարելագործվում է, բայց արդեն Դուք կարող եք ընտրել հիմնական չափանիշները՝ Երկիր, Հաստիքի  անվանումը (դիմողի կողմից հրապարակված պաշտոնի անվանումը), Ինքնկենսագրականի ստեղծման ամսաթիվը: