Նկարագրություն

Ձեռներեցության զարգացման և աջակցման միջազգային ծրագիր

Ծրագրի գաղափարն է տեղեկատվական ռեսուրսների ինտեգրումն ու ընդհանուր կառույցի  (առևտրաարդյունաբերական պալատների էլեկտրոնային կենտրոնի) ստեղծումը: Կատարելով ուսումնասիրություններ մարկետինգի և բիզնես խորհրդատվության մասնագետները եկել են հետևյալ  եզրահանգման՝  համակարգն իր բնույթով եզակի է: Նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրները (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա և այլն) TPP center-ի հետ քննարկումների արդյունքում հանգել են  այն եզրակացության, որ ինֆորմացիոն ռեսուրսների միավորումն ու ընդհանուր կառույցի ստեղծումը (գործարքների վերահսկում, էլեկտրոնային խանութներ, լրացուցիչ ծառայությունների մեծ բազմազանություն) անհրաժեշտ է ձեռներեցներին՝ հաջող գործունեության, գործընկերների որոնման, գիտելիքների ստացման և կատարելագործման, գործարքների և ծրագրերի առաջխաղացման  համար: Տարբեր երկրների   առևտրաարդյունաբերական պալատների հետ քննարկումների արդյունքում (նրանց հետ աշխատանքը տարվել է շուրջ մեկ տարի և կատարվել են լուրջ վերլուծական ուսումնասիրություններ) որոշվեց  համակարգի հիմնական նպատակը, մշակվեցին գործառույթները՝ մանրամասնելով վերահսկումը:

Առևտրաարդյունաբերական պալատի էլեկտրոնային կենտրոնի ստեղծման նպատակն ու ուղղվածությունը (TPPCENTER.COM)

•Ստեղծել ձեռներեցության զարգացմանը նպաստող ծրագիր:

•Ստեղծել գործիքների փաթեթ, որոնք կօգնեն ձեռներեցներին գործարքների, ծրագրերի և ծառայությունների հաջող ընթացքի համար:

•Վիրտուալ ցանցում ստեղծել հարթակ՝  համատեղելով առևտրաարդյունաբերական պալատները և տարբեր երկրների բիզնես միավորումները մեկ ընդհանուր տեղեկատվական բազայում, հաջող և փոխշահավետ համագործաակցության համար:

•Պետություն ներկայացնող  յուրաքանչյուր առևտրաարդյունաբերական պալատ և ասոցացիա ստանում է ինքնուրույն պորտալ և գործիքների մի ամբողջական փաթեթ՝  սեփական կառավարմամբ և վերահսկողությամբ:

•Մեկ ընդհանուր տեղեկատվական  բազայում  օպերատիվ և տեղեկատվական ինֆորմացիայի  միավորում  էկոնոմիակայի, ֆինանսների, գործարքների, օրենքների և  այդ բնագավառի արձանագրությունների մասին, մասնագետների խորհրդատվություն ՝ ծրագրի մեջ մտնող երկրների առևտրաարդյունաբերական պալատների անդամ կազմակերպությունների հետ հաջող գործունեության համար:

•Շահույթի ստացում պորտալի և առևտրաարդյունաբերական պալատի  համապատասխան ֆունկցիաների աշխատանքից՝ B2B և B2C մակարդակով:

            Վալերի Միգիրով

            Գլխավոր տնօրեն

             Էքսպերտ կենտրոն